Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր «Վերջին զանգն» է՝ դպրոցը կավարտի 25 հազար աշակերտ։ Այս տարի Արցախի 219 դպրոցները կավարտեն 1255 շրջանավարտներ: Արցախում վերջին զանգը վաղն է:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...